
Երևանում անշարժ գույքի գները ամենաբարձրը շարունակում են մնալ Կենտրոն համայնքում: Ըստ Կադաստրի տվյալների` անցած տարի Կենտրոնում 1 քմ գույքն արժեր 445800 դրամ, 2016-ին սակայն 428100 դրամ էր:
Երևանի մյուս համայնքներում գույքի գինը նվազել է անցած տարի:
Արաբկիրում 2017-ին 1քմ արժեր 345800 դրամ, 2016-ին` 357200 դրամ:
Քանաքեռ-Զեյթունում անցած տարի բնակտարածքի մետրն արժեր 270600 դրամ, իսկ 2016-ին` 283100 դրամ:
Նոր Նորքում 2017-ին 1քմ արժեր 237000 դրամ, 2016-ին` 254200 դրամ:
Ավանում անցած տարի 1 քմ արժեր 251500 դրամ, իսկ 2016-ին` 261700 դրամ:
Էրեբունիում 2017-ին 1քմ արժեր 240100 դրամ, 2016-ին` 252400 դրամ:
Շենգավիթում ևս գնանկում է գրանցվել: Անցած տարի 1 քմ արժեր 244600 դրամ, իսկ 2016-ին` 257700 դրամ:
Դավթաշենում անցած տարի 1 քմ արժեր 257000 դրամ, իսկ 2016-ին` 276800 դրամ:
Աջափնյակում 2017-ի 234200 փոխարեն 2016-ին մեկ քմ արժեր 251000 դրամ: Իսկ Մալաթիա-Սեբաստիայում անցած տարի գինը 233800 դրամ էր, 2016-ի 244100 դրամի դիմաց:
Ընդհանուր առմամբ` Երևանում բնակտարածքի միջին գինը 2017-ին կազմել է 265300 դրամ, 2016-ի 274900 դրամի դիմաց:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



