
Հայաստանի բանկային համակարգը 2017 -ին պետական գանձարան վճարել է 40.1 մլրդ դրամի հարկեր, տարեկան աճը`16.6%:
Ըստ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի տվյալների, 2017 թվականի արդյունքներով Հայաստանի հարյուր խոշոր հարկատուների ցանկում են հայտնվել գործող 17 բանկերից 12-ը: Առաջին հնգյակում են Արդշինբանկը, ՎՏԲ-Հայաստան Բանկը, ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկը, Ամերիաբանկը և Հայբիզնեսբանկը: 2017 թվականին լավագույն հնգյակը պետական գանձապետրանին է վճարել 20,4 մլրդ դրամի հարկեր (22.2% տարեկան աճ), որից 18.5 մլրդ դրամի ուղղակի հարկեր (տարեկան աճը`22,5%):
Վճարված հարկերի ծավալով բանկերի մեջ առաջատարն է Արդշինբանկը, որը Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում զբաղեցրել է 26-րդ տեղը (նախորդ տարի`39 տեղ), վճարելով 4,7 մլրդ դրամ, այդ թվում, 4.4 մլրդ դրամի ուղղակի հարկեր: Այնուհետև հաջորդում են`ՎՏԲ-Հայաստան Բանկ - 29 տեղը (ինչպես և նախորդ տարի), վճարել է 4,2 մլրդ դրամ, 3,6 մլրդ դրամի ուղղակի հարկեր, ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ - 30 տեղ (նախորդ տարի`31 տեղ), վճարել է 4,2 մլրդ դրամ, 3,7 մլրդ.դրամի ուղղակի հարկեր, Ամերիաբանկ – 32 տեղ (նախորդ տարի`25 տեղ), վճարել է 4 մլրդ դրամ, 3.8 մլրդ դրամի ուղղակի հարկեր, Հայբիզնեսբանկ, 43 տեղ (նախորդ տարի`45 տեղ), վճարել է 3,3 մլրդ դրամ, այդ թվում 2.8 մլրդ դրամի ուղղակի հարկեր:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



