
Երևանն ու Լիոնը կապվել են ուղիղ ավիաչվերթով: «Արմենիա» ավիաընկերության կողմից իրականացվող առաջին կանոնավոր թռիչքը կայացավ ապրիլի 19-ին:
«Երևան-Լիոն ուղղությունը սպասարկում է միայն «Արմենիա» ավիաընկերությունը»,-ասել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը՝ հավելելով, որ առաջիկայում այլ ավիաընկերությունների կողմից ևս նոր ուղղություններ են սպասվում:
«Արմենիա» ավիաընկերության մամուլի քարտուղար Գևորգ Խաչատրյանն էլ նշեց, որ Երևանից-Լիոն կանոնավոր չվերթներ կիրականացվեն շաբաթը երկու անգամ՝ ամեն երկուշաբթի և հինգշաբթի օրերին:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



