jkjhkjhkj

22-05-2018 12:54 49755

IMG 1310

 

Հայաստանում ամերիկյան ստանդարտներով սկսել են արտադրել բազմաֆունիկցիոնալ բեռնատար մեքենաներ: «ԱԱ Թրաքս» ընկերության տնօրեն Արմեն Գագիկյանի խոսքով՝ մեքենաների արտադրական գործընթացը ընկերությունը սկսել է նոյեմբերից և մինչև այժմ արդեն հավաքել է 14 ավտոմեքենա:

Բազմաֆունկցիոնալ մեքենաներում տեղադրված են շարժական սառնարան, խոհանոց, բժշկական լաբորատորիա, գրադարան: Այդ մեքենաները մեծ պահանջարկ են վայելում նաև ուժային կառույցներում: Մեքենաները ծավալով մեծ են, դիզայնն էլ ամերիկյան է: Ունեն ալյումինե թափք, ավտոմատ փոխանցման տուփ:

Հայաստանում ավտոմեքենա արտադրելու գաղափարի հեղինակը ամերիկահայ գործարար, բարերար Վահե Նիկողոսի Կարապետյանի և Հայաստանում «Տաշիր» բարեգործական հիմնադրամի նախագահ Վահե Կարենի Կարապետյանինն էր: Անվանակիցների գաղափարի նպատակն է Հայասատանում զարգացնել ծանր արդյունաբերության ավտոմեքենաշինական ճյուղը: Վ.Կարապետյանի խոսքով՝ այս ճյուղը կարող է լոկոմոտիվ դառնալ տնտեսության այլ ճյուղերի զարգացման համար:

«Հայաստանն այսօր ունի միջանցիկ շվեյցարական հատկություն: Այն կարող է ակտիվ գործակցել Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի շուկաների հետ: Պետք է օգտվենք այդ առիթից», - նշեց Վ.Կարապետյանը:

«ԱԱ Թրաքս»-ին կառավարությունը տեղ է հատկացրել «Ալյանս» ազատ տնտեսական գոտում: Ըստ բիզնես-ծրագրի՝ արտադրության առաջին փուլում նախատեսվում է մեքենաների մասերը ներկրել և հավաքել Հայաստանում: Առաջիկա երկու տարում՝ բիզնես-պլանի երկրորդ փուլում, նախատեսում են անցնել հոսքագծային արտադրության: Արտադրական ծավալի աճին զուգահեռ աշխատատեղերի թիվը կգերազանցի 500, կներդրվի 40 մլն դոլար:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր