jkjhkjhkj

25-05-2018 10:37 3789

istock 531024761

 

Պանրագործների Միությունը, կաթի մթերման հետ կապված վերջին զարգացումների կապակցությամբ, հայտնում է իր խորը անհանգստությունը:

Միության տարածած հաղորդագրությունում մասնավորապես նշված է.

«Առաջացած խնդիրների լուծման նպատակով վերջին ժամանակահատվածում կաթ արտադրողների նմանատիպ դժգոհությունները, մեր պատկերացմամբ, բնորոշ է քաղաքական քայլի, որի արդյունքում կարող ենք ունենալ միայն ու միայն քաղաքական որոշումներ կամ հանգուցալուծումներ:

Անասնապահության, կաթի արտադրության և վերամշակման արժեշղթայում, տասնյակ տարիներով բարձիթողի վիճակում ինքնուրույն ձևավորված ոլորտը, ստիպված է առաջնորդվել զուտ շուկայական հարաբերություններում ձևավորվող գնագոյացման տրամաբանության շրջանակում:

Այո մենք բոլորս էլ գիտակցում ենք խնդրի կարևորությունը և պատճառները: Միության կողմից մեկ անգամ չէ, որ բարձրացվել է Հայաստանի Հանրապետությունում ռազմավարական կարևորություն ունեցող, պարենային անվտանգությանը առնչվող կաթի արտադրության ինստիտուտի ձևավորման անհրաժեշտությունը, մատնանաշելով ոլորտում առկա խնդիրները:

Մենք՝ կաթ վերամշակողներս, հորդորում ենք բոլոր անասնապահ կաթ արտադրող գյուղացիներին իրենց բողոքի ձայնը լսելի դարձնելու համար գնալ ավելի քաղաքակիրթ ճանապարհով: Նոր ձևավորված կառավարության միջնորդությամբ, համապատասխան հարթակ ստեղծել առաջացած խնդիրների քննարկման նպատակով:

Այս ամենի հետ մեկտեղ հույս ենք հայտնում մեկ օր շուտ սկիզբ դնել Հայաստանի Հանրապետությունում կաթի արտադրության ոլորտի կարգավորման և ձևավորման աշխատանքներին՝ հայտարարելով մեր լիարժեք պատրաստակամությունը հնարավորությունների շրջանակներում օժանդակել այդ գործընթացին»:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր