jkjhkjhkj

11-06-2018 11:53 5378

E06E3C3F 907B 4D0F 9950 924C40365670

 

Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը և Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի գծով գլխավոր վարչության տնօրեն Ուերներ Լեյփակը, բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենտալի, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի ղեկավար Նորա Մարտիրոսայնի հետ այցելել են Երևանի շրջանցիկ ճանապարհի Դավթաշեն-Աշտարակ ճանապարհահատված:

Ըստ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության, տեղում ներկայացնելով ծրագրի ընթացքը և մանրամասն ծանոթացնելով արդեն իսկ իրականացված աշխատանքներին, այդ թվում շինարարության ժամանակ ձեռնարկվող անվտանգության միջոցառումներին՝ պատասխանատուները վստահեցրել են, որ ճանապարհը կառուցվում է միջազգային սահմանված չափորոշիչներին համապատասխան:

Աշխատանքներին ծանոթանալուց հետո Ուերներ Լեյփակն իր գոհունակությունն է հայտնել շինարարական աշխատանքների որակից, տեմպերից և իրականացվող վերահսկողությունից՝ ընդգծելով անվտանգության միջոցառումներին միտված աշխատանքների կարևորությունը: Ուերներ Լեյփակը նաև համոզմունք է հայտնել, որ աշխատանքները կավարտվեն սահմանված ժամկետում:

Նշենք, որ ծրագիրն իրականացվում է Ասիական զարգացման բանկի վարկային միջոցներով:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր