![]()
Մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը երթևեկության կանոնները խախտած վարորդների նկատմամբ համաներում կիրականացվի. վարչական ակտերով նախատեսված 13,3 մլրդ դրամի տուգանք կներվի:
Ըստ կառավարության որոշման` վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված ճանապարհային երթևեկության անվտանգության բնագավառի վարչական իրավախախտումների համար վարչական ակտերով նախատեսված տուգանքները մեծ թիվ են կազմում, որոնք վարչական ակտերի հասցեատերերի կողմից չեն վճարվում` պայմանավորված երկրում տիրող սոցիալ-տնտեսական պայմաններով:
Նախագծի զեկուցող ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ասել է, որ համաներումը չի կիրառվելու երևեկության կանոնների բացառությամբ բոլոր տեսակի խախտումների դիմաց սահմանված տուգանքների վրա, լինելու են իրավախախտումներ, որոնց համար սահմանված տուգանքները չեն ներվելու:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարության այս քաղաքականությունը չի ենթադրում, որ այսուհետև «ով, ինչպես կամենա՝ մեքենա է վարելու»:
«Մենք ասում ենք, որ գործող համակարգն ավելի շատ ֆիսկալ, քան թե երթևեկության անվտանգության ապահովման նշանակություն ունի. ավելի շատ մարդկանց տուգանելու, նրանցից գումար վերցնելու խնդիր էր դրված: Հիմա հստակ քաղաքականություն ենք որդեգրում՝ մեր օրեսնդրության նպատակը պետք է լինի երթևեկության անվտանգության բարձրացումը»,- ասել է վարչապետը:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով


