
Կառավարությունն առաջարկում է կիրառել համաներում չվճարված վարչական իրավախախտումների համար սահմանված տուգանքների համար: Խոսքը ճանապարհային երթևեկության խախտումների տուգանքների մասին է:
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն նշեց, որ վարորդները կազատվեն մինչև 2017թ.-ի դեկտեմբերի 31-ը վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի մի շարք հոդվածներով նախատեսված տուգանքը վճարելու պարտականությունից:
Ըստ նրա, համաներման գումարը կազմում է 13,7 միլիարդ դրամի չափով գումար: Վարչական պատասխանատվությունից կազատվեն շուրջ 150,000 անձինք:
Համաներումը չի կիրառվի այն դեպքերում, երբ վարորդը խախտել է հետևյալ կանոնները՝ առանց թույլտվության տրանսպորտային միջոցի վրա կարմիր և կապույտ լուսային ազդանշանով արկարծող փարոսիկներ կամ ձայնային ազդանշաններ արձակող սարքեր տեղադրելը, առանց հաշվառման համարանիշի, կեղծված կամ փոխված համարանիշով մեքենա վարելը, հարբած վիճակում մեքենա վարելը, ոստիկանի «կանգառ» ազդանշանին չենթարկվելը, առանց ԱՊՊԱ կտրոնի փակցման երթևեկելը:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



