jkjhkjhkj

12-07-2018 14:12 3637

IMG 1999

 

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում կայուն զարգացման ծրագրի տեղակալ Սառա Մայիլի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման հիմնական նպատակն էր քննարկել Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերը, նաև նախանշել հետագա գործակցության զարգացման հեռանկարները։

Ողջունելով հյուրերին՝ նախարար Խաչատրյանն ընդգծել է, որ Հայատանի համագործակցությունը ՀԲ-ի հետ երկար տարիների փորձառություն ունի՝ հույս հայտնելով, որ այն կշարունակի զարգանալ և ընդլայնվել տարբեր ուղղություններով։

ՀԲ-ի պատվիրակները ներկայացրել են գյուղոլորտում իրականացվող ծրագրերի կատարողական արդյունքները, մարտահրավերներն ու դրանց լուծման ուղիները։

Մասնավորապես անդրադարձ է կատարվել «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» (CARMAC I,II) ծրագրի, ճապոնական PHRD դրամաշնորհի շրջանակներում կատարված աշխատանքներին, գրանցված ձեռքբերումներին և հետագա անելիքներին։

Առաջարկ է հնչել հոկտեմբեր ամսին Երևանում կազմակերպել թվային նորարարությունների մրցույթ՝ շեշտադրելով, որ թվային տեխնոլոգիաները կարող են արմատական լուծումներ տալ գյուղատնտեսությունում առկա մարտահրավերներին, մասնավորապես խորհրդատվության, ռիսկերի կառավարման, բերքի կանխատեսման, ոռոգման և այլ ոլորտներում։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր