jkjhkjhkj

04-08-2018 13:25 4410

IMG 2246

 

Արցախի Հանրապետության պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը ընդունել է «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ վարչության նախագահ Արսեն Միքայելյանին:

Ինչպես տեղեկացրել է ԱՀ կառավարության մամուլի ծառայությունը, Գ. Մարտիրոսյանը կարևորել է ֆինանսական համակարգում «Հայբիզնեսբանկ»-ի հետ կառավարության ձևավորած սերտ համագործակցությունը:­

Պետնախարարն ընդգծել է տնտեսության զարգացման գործում բանկերի ունեցած մեծ դերը՝ նշելով, որ Արցախի իշխանությունները շահագրգռված են այդ համագործակցության զարգացմամբ:

Ա. Միքայելյանը պետնախարարին ներկայացրել է «Հայբիզնեսբանկ»-ի կողմից վերջերս սկսված մի գործընթացի մասին, որի արդյունքում բանկի կողմից սահմանված պայմանների կատարման դեպքում կզրոյացվեն ֆիզիկական անձ հաճախորդների անհուսալի վարկերի տույժերն ու տուգանքները, ինչպես նաև կվերականգնվեն վարկային պատմությունները: Ա. Միքայելյանի խոսքով՝ Արցախի պարագայում, ընդառաջելով պետնախարար Մարտիրոսյանի առաջարկին, բացի ֆիզիկական անձ հաճախորդներից, կընդգրկվեն նաև իրավաբանական անձինք:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր