jkjhkjhkj

13-08-2018 17:37 11026

IMG 2373 2

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը նախաձեռնել է կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը։

«Ծրագրի շրջանակում տնտեսավարողներին խաղողի և պտղատու այգիների հակակարկտային ցանցերի ձեռքբերման համար տրամադրվում են 7 տարի մարման ժամկետով, 2% տոկոսադրույքով սուբսիդավորվաԾ վարկեր: Շուտով Հայաստանում կսկսի աշխատել իտալական տեխնոլոգիաներվ աշխատող կարկտապաշտպան ցանցեր արտադրող գործարանը։ Վստահ եմ, որ գներն ավելի ցածր կլինեն քան ներմուծվող ցանցերինը։ Վերջիվերջո, բոլորս պետք է գիտակցենք, որ բարձրարժեք այգիների լավագույն պաշտպանությունը կարկտապաշտպան ցանցերն են։

Տուժած այգեգործների հետ խոսեցինք նաև ապահովագրության մասին։ Տեղեկացնեմ, որ մյուս տարվանից Հայաստանում կմեկնարկի գյուղատնտեսության ապահովագրության փորձնական ծրագիրը։ Ծրագիրը կներառի Արարատի, Արմավիրի և Շիրակի մարզերը։ Կարկտահարությունից և ցրտահարությունից Արարատում և Արմավիրում կապահովագրեն խաղողի և պտղի այգիները, իսկ Շիրակում՝ հացահատիկն ու կարտոֆիլը»,- գրել է նախարարը։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր