«Արդշինբանկ» ՓԲԸ խորհրդի որոշմամբ Արդշինբանկի վարչության նախագահ է նշանակվել Արտակ Կլիմենտի Անանյանը:
Արտակ Անանյանը ֆինանսաբանկային համակարգում աշխատում է սկսած 1998 թվականից:
Շուրջ 20-ամյա գործունեության ընթացքում աշխատել է ՀՀ կենտրոնական բանկում, զբաղեցրել է ղեկավար պաշտոններ «Հայագրոբանկ» ԲԲԸ-ում, «Արդշինբանկ» ՓԲԸ-ում:
2015-2017թթ. ստանձնել է է «Առեքսիմբանկ Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնը, իսկ 2017 թվականին՝ «Արդշինբանկ» ՓԲԸ վարչության նախագահի տեղակալի պաշտոնը: Արտակ Անանյանը շարունակելու է իրականացնել Բանկի վարչության նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները` մինչև վարչության նախագահի պաշտոնում ՀՀ ԿԲ-ում գրանցվելու օրը:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով


