jkjhkjhkj

14-08-2018 15:11 5078

IMG 2391

 

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը ընդունել է Սերբիայի նախկին գյուղատնտեսության նախարարար Գորան Ժիվկովին, ով, որպես ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության միջազգային խորհրդատու, երկօրյա այցով Հայաստանում է։

ՀՀ գյուղատնտեսության նախարարը կարևորել է միջազգային բարձրակարգ խորհրդատուների օժանդակությունը գյուղոլորտում նպատակային և արդյունավետ քաղաքականության մշակման և իրականացման հարցում։

Արթուր Խաչատրյանը նշել է, որ այս տարվանից աշնանացանի իրականացման համար քննարկվում է լեռնային և նախալեռնային գոտիներում հեկտարի դիմաց ֆերմերներին դրամային սուբսիդավորում տրամադրելու հնարավորությունը՝ չմշակվող հողատարածքների ծավալը, որը կազմում է ընդհանուրի շուրջ 1/3 մասը, նվազեցնելու նպատակով։

Գորան Ժիվկովն իր հերթին շնորհակալություն է հայտնել նախարարին ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ պատրաստ է նեդնել առավելագույն ջանքերը՝ Հայաստանին օգտակար լինելու համար։ Նա ներկայացրել է Սերբիայի և համաշխարհային գյուղատնտեսության լավագույն փորձերը։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր