jkjhkjhkj

15-08-2018 12:24 5685

IMG 2401

 

Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցները Հայաստանի վրա ազդելու կամ վնասելու նպատակ չեն հետապնդում: Այդ մասին Հայաստանում ամերիկա-նիդերլանդական կապիտալով Gazelle Finance ՈւՎԿ գործունեության մեկնարկին նվիրված միջոցառման շրջանակներում ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:

«Իրանի նկատմամբ պատժամիջոցներն ուղղված են բացառապես Իրանի Իսլամական Հանրապետության կողմից ահաբեկչության և Իրաքում ահաբեկչական քայլերի ֆինանսավորման դադարեցմանը: Ավելին, պատժամիջոցները կառնչվեն Իրանի որոշակի կառույցների և ձեռներեցների, ովքեր ներգրավված են այդ գործունեությունում», - պարզաբանել է նա:

Դեսպանը հավելել է, որ այս առնչությամբ հայ ձեռներեցներին, ովքեր տնտեսական համագործակցություն ունեն իրանցի գործարարների հետ, անհրաժեշտ է խորհրդատվություններ ստանալ ԱՄՆ դեսպանատանը` պատահաբար պատժամիջոցային ցուցակում չհայտնվելու նպատակով: «ԱՄՆ կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ Հայաստանին տնտեսական հարցում աջակցելու իր դիրքորոշմանը», - ընդգծել է դիվանագետը:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր