jkjhkjhkj

18-08-2018 10:19 7328

IMG 2434

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր 100 օրվա պաշտոնավարման ամենահիշարժան ձեռքբերումներից մեկն է համարում կոռուպցիայի դեմ պայքարը, և այդ պայքարում՝ժողովրդից գողացված գումարները վերադարձնելը, Հանրապետության հրապարակում իր պաշտոնավարման 100 օրվան նվիրված հանրահավաքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք ձեզ խոստացել էինք, որ հերթով բացահայտելու ենք Հայաստանի Հանրապետության բոլոր թալանչիներին, և անում ենք դա: Բայց կոռուպցիայի դեմ պայքարում մեր կարևորագույն խնդիրը ոչ թե բանտերը լցնելն է, այլ՝ ձեզնից գողացված գումարները լումա առ լումա վերադարձնելը ժողովրդին և պետությանը: Այսօր արդեն տասնյակ միլիոնավոր դոլարներ վերադարձվել և վերադարձվում են: Մենք այսօր ունենք իրավիճակ, երբ իրավապահ մարմիններն աշխատում են մեծ ծանրաբեռնվածությամբ», - նշեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հնչում է տեսակետ, թե դատական համակարգի մի մասը պատկանում է նախկին կոռուպցիոն համակարգին:

«Բաղրամյան 26-ում հայտնվելով՝ ես հրաժարվել եմ դատական իշխանությանը հրահանգներ տալու արատավոր պրակտիկայից, բայց սա չի նշանակում, որ որոշ դատավորներ պետք է հրահանգներ ստանան նախորդ կոռումպացված իշխանության ներկայացուցիչներից»,- նկատեց Փաշինյանը:

ՀՀ վարչապետի խոսքով՝ օրենսդրության որոշ խնդրահարույց դրույթներ հաղթահարելու համար անցումային արդարադատության մարմիններ ստեղծելու անհրաժեշտություն կա:

«ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի հարազատ եղբոր միայն մեկ հաշվեհամարում հայտնաբերվել է 30 մլն դոլար, բայց քանի որ ապօրինի հարստացման մասին օրենքն ընդունվել է 2017թ.-ի հունիսի 1-ին, դրանից առաջ թալանվածը հետ բերելու գործում բարդություններ են առաջանալու, որովհետև այդ մարդը երկար տարիներ պաշտոնյա չի եղել և հայտարարագիր չի ներկայացրել»,- ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ բազմաթիվ միջազգային կազմակերպություններ և գործընկեր պետություններ պատրաստակամություն են հայտնել՝ աջակցել օտարերկրյա պետություններում ու օֆշորներում հայ պաշտոնյաների ունեցած ակտիվները սառեցնելու և Հայաստան փոխանցելու հարցում:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր