jkjhkjhkj

21-08-2018 18:44 5262

IMG 2472

 

Կայացել է Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխումների գործընթացի մասնագիտական աշխատանքային խմբի նիստը, որի ընթացքում խմբի անդամներին է ներկայացվել հասարակական տրանսպորտի նոր ցանցի նախագծի վերանայված տարբերակը, ինչպես նաև ցանցի տարբերակների համեմատական ցուցանիշները, որի հիման վրա խորհրդատուին հանձնարարվել է վերջնականացնել ցանցը և ներկայացնել վերջնական հաշվետվություն։

Նիստի ընթացքում քննարկվել են ցանցի սպասարկման հիմնական չափորոշիչները, որոնք վերաբերում են շարժակազմին, կառավարման և վերահսկման մեխանիզմներին, համակարգի շահագործմանն ու սպասարկմանը։

«Նախագծված երթուղային ցանցի արդյունավետությունը կիրառական նշանակություն է ստանում տրանսպորտային համակարգի բաղադրիչների և կառավարման արդյունավետ մոդելի դեպքում միայն։ Մեր կողմից մշակված ցանցի կառավարման մոդելը ցանցի արդյունավետ գործարկման, սպասարման և վերահսկման գրավականն է։

Ցանցի սպասարկման համար ուսումնասիրել ենք եվրոպական, ռուսական, բելառուսական և չինական արտադրող ընկերությունների կողմից առաջարկվող դիզելային վառելիքով, սեղմված բնական գազով աշխատող և էլեկտրական ավտոբուսների մոդելներ, առաջարկել ենք ցանցի սպասարկման հիմնական չափորոշիչները», - նշել է աշխատանքային խմբի ղեկավար, Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր