
Հայաստանում գյուղատնտեսական ռիսկերի ապահովագրության համակարգի գործարկման նախաշեմին բանկերի կողմից գյուղատնտեսության վարկավորումը 2018 թվականի հուլիսի 1-ից դուրս է եկել ստագնացիայից և արձանագրել վարկավորման տեմպերի կտրուկ արագացում`0,9% -ից մինչև 7,4%:
Այս ֆոնին ՀՆԱ-ի կառուցվածքում գյուղատնտեսական ապրանքների համախառն ծավալը 2018 թվականի առաջին կիսամայակում արձանագրել է 5.5% աճ:
Ըստ AmRating վարկանիշային գործակալության վերլուծաբանների, դա վկայում է գյուղատնտեսության ոլորտում սպասումների բարելավման մասին, ինչին նպաստում է նաև ֆինանսական կազմակերպությունների ակտիվ ներգրավվածությունը գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքերի սուբսիդավորման պետական ծրագրին, նաև հակակարկտային համակարգերի ներդրումը:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



