jkjhkjhkj

23-08-2018 12:30 2447

IMG 2507

 

Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ հանքարդյունաբերության զարգացմանն ու այդ ոլորտի վիճակին:

Նա գործադիրի անդամներին հայտնեց, որ չնայած հանքարդյունաբերությունը Հայաստանի տնտեսական աճի հիմնական «լոկոմոտիվն» է, սակայն այն ներկայիս կառավարության համար ընդունելի մոդել չէ․

«Մեր կառավարությունը բազմիցս արձանագրել է, որ տնտեսական աճի այդ մոդելը որևէ կերպ չի կարող ընդունելի համարվել և մեր կառավարության կարևոր խնդիրներից է փոխել տնտեսական աճի այդ մոդելը։ Ոչ միայն այն պատճառով, որ խոսքը վերաբերում է մեր ընդերքի վաճառքին, այլև այդ ընդերքի վաճառից գեներացվող գումարների արդյունքով ձևավորված տնտեսական աճը ներառող չէ։ Այսինքն՝ այդ տնտեսական աճի ազդեցությունը իրենց վրա չեն զգում Հայաստանի քաղաքացիները»,- ասաց նա։

Վարչապետը նշեց, որ կառավարությունը պետք է բոլոր միջոցները ձեռնարկի հանքարդյունաբերության ոլորտի նկատմամբ առավել մեծ վերահսկողություն սահմանելու, այն առավել որակյալ և պատասխանատու դարձնելու համար։ Փաշինյանն ասաց՝ հանրությունը պետք է զգա, որ ազգային հարստությունը օգտագործելով հանրությունը և պետությունը ստանում է այնքան օգուտ, ինչքան իրականում կա։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր