ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն ընդունել է 5-օրյա այցով Հայաստան ժամանած լիբանանյան պատվիրակությանը՝ Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերի գլխավորությամբ։
Հանդիպումը նպատակ ուներ քննարկել երկու երկրների միջև գործարար կապերի ամրապնդման և նոր ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները։
Մերձավոր Արևելքում կարտոֆիլի չիպսի արտադրության առաջատար «Դահեր գրուպ» ընկերության ներկայացուցիչը նշել է, որ իրենք հետաքրքրված են Հայաստանում կարտոֆիլի մշակության և չիպսի գործարան հիմնելու հարցում՝ նպատակ ունենալով պատրաստի արտադրանքն արտահանել դեպի Ռուսաստան և ԵԱՏՄ այլ երկրներ։
Լիբանանցի գործարարները հետաքրքրվել են նաև Հայաստանում թունաքիմիկատների և պարարտանյութերի գրանցման ընթացակարգերին, անասնաբուժասանիտարի և բուսասանիտարիայի ոլորտում համագործակցությանը և այլ ոլորտներին վերաբերող հարցերով։
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով


