jkjhkjhkj

28-08-2018 11:10 5652

IMG 2607

 

Հայաստանում կներդրվի պարտադիր բժշկական ապահովագրությունը, հայտարարել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Միայն այն բանից հետո, երբ բժշկական ապահովագրությունը կգործի պետաշխատողների համար, հնարավոր կլինի խոսել այն մասին, որ համակարգն աշխատում է ու անցնել պարտադիր ապահովագրությանը բոլորի համար», – ասել է Թորոսյանը «Ազատություն» ռադիոկայանի առցանց մամուլի ասուլիսի ժամանակ։

Ընդ որում, նախարարը կոչ է արել զերծ մնալ «պարտադիր» բառի օգտագործումից` նշելով, որ այն, ամենայն հավանականությամբ, կունենա համալիր կամ համապարփակ բնույթ, երբ բոլորը հնարավորություն կունենան ստանալ բժշկական ծառայություններ ապահովագրության շրջանակում։

Նա նշել է, որ բժշկական ապահովագրության մեխանիզմները դեռ որոշված չեն` չբացառելով միաժամանակ, որ ապահովագրության համար, հնարավոր է, վճարեն գործատուները։

Ըստ նախարարի, դա կօգնի Հայաստանի բնակիչներին դիմել բժիշկների օգնությամը հիվանդության հենց սկզբից` չհասցնելով լուրջ հետևանքների։

«Համակարգի իմաստը նա է, որ դուք կարող եք ստանալ բժշկական օգնություն փոքր գումար վճարելուց անմիջապես հետո` շարունակելով վճարել արդեն ծառայությունները ստանալուց հետո», – ասել է Թորոսյանը։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր