jkjhkjhkj

29-08-2018 14:05 4164

hacahatik

 

Վրաստանի կառավարությունը կարգելի բեռնատարներով ցորենի տեղափոխումը Հայաստան, ինչը կարող է հացահատիկի թանկացման պատճառ դառնալ, հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը:

«Չեմ կարող հստակ ասել, թե որքանով դա կանդրադառնա ցորենի գնի վրա, սակայն, վերջին տարիներին մեր ներկրողներն, այլընտրանք ունենակով, գերադասում էին ապրանքները Վերին Լարսով տեղափոխել: Բնականաբար, դա ավելի էժան է»,- ասել է նախարարը:

Նշենք, որ Վրաստանի կառավարությունը սեպտեմբերի 15-ից կարգելի ցորենի ներկրումը բեռնատարներով՝ փոխարենն առաջարկելով օգտվել ծովային ճանապարհով կամ երկաթուղով:

Մինչդեռ Հայաստանը գրեթե ամբողջությամբ ներկրում է ցորենը Ռուսաստանից՝ Վրաստանի տարածքով, բեռնատարներով:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր