jkjhkjhkj

31-08-2018 12:58 3918

Gyuxnax

 

ՀՀ Գյուղնախարարությունն առաջարկում է կանխիկ գումարով փոխհատուցել գյուղացիներին տրամադրվող փոխհատուցումը` կրած վնասի դիմաց: Այս մասին ասել է գերատեսչության ղեկավար Արթուր Խաչատրյանը՝ լրագրողների հետ զրույցում:

Ըստ նրա՝ նախորդ տարիներին աջակցությունը տրամադրվում էր այնպես, որ կրած վնասի դիմաց գյուղացուն տրամադրվելիք գումարն ուղղվում էր նրա հարկերին:

«Մենք առաջարկում ենք այլ մոտեցում` կանխիկով այդ աջակցության գումարն ավելացնել»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ մինչ օգոստոս կրած վնասի առումով անհամեմատ ավելի լավ վիճակ է եղել, քան նախորդ տարիներին:

Ցրտահարությունից, կարկտահարությունից կրած վնասները, ըստ հաշվարկների, կազմել են մոտ 6 միլիարդ: Նախորդ տարիներին եղել է նաև 12 միլիարդ:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր