jkjhkjhkj

31-08-2018 13:54 2519

HH CB1

 

Միջազգային պահուստների և արտարժութային իրացվելիության ստանդարտ աղյուսակը մշակվել է Տվյալների տարածման հատուկ չափորոշիչի շրջանակներում (ՏՏՀՉ) և նպատակ ունի գնահատել անդամ երկրների արտարժութային դիրքն ու իրացվելիությունը, հայտնում են Հայաստանի Կենտրոնական Բանկից:

Եթե միջազգային պահուստային ակտիվները պահանջներ են ոչ ռեզիդենտների նկատմամբ, ապա միջազգային պահուստ­ների և արտարժութային իրացվելիության ստանդարտ աղյուսակը ընդգրկում է ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների նկատմամբ արտարժույթով պահանջներն ու պարտավորությունները: Այն նաև ներառում է այդ ակտիվների և պարտավորությունների` մեկ տարվա ընթացքում նախատեսվող հոսքերը:

Աղյուսակը կազմվում է ինչպես ԿԲ հաշվեկշռային, այնպես էլ արտահաշվեկշռային տվյալների և կառավարության արտաքին հոսքերի հիման վրա: Միջազգային պահուստների և արտարժութային իրացվելիության ստանդարտ աղյուսակը բաղկա­ցած է չորս բաժիններից, որոնք ներկայացվում են առանձին աղյուսակների տեսքով: Առաջին բաժնում ներկայացվում են երկրի արտարժութային ակտիվները, երկրորդ և երրորդ բաժիններում` արտարժութային միջոցների կանխատեսվող և պայմանական հոսքերը կարճաժամկետում (ինչպես արտահոսքերը, այնպես էլ ներհոսքերը), իսկ չորրորդ բաժինը պարունակում է տեղեկատու հոդվածներ, որոնց վերաբերյալ անհրաժեշտ է լրացուցիչ տեղեկատվություն:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր