jkjhkjhkj

17-10-2018 11:25 3223

IMG 3465

 

Հայաստանի աշխատող քաղաքացիների կենսաթոշակային վճարները 10 օր առաջ փոխանցվել են Կենտրոնական դեպոզիտարիա, ընդ որում` 1,5 ամիս ուշացումով, հայտնել է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:

Հարցին, թե արդյոք կփոխհատուցվի վնասը, Անանյանը պատասխանել է. «Բոլոր գումարները փոխանցվել են: Հիշենք, որ հուլիսի 1-ից քաղաքացիների կողմից կուտակային կենսաթոշակային համակարգին հատկացվող 5% -ը նվազել է մինչև 2,5%: Երբ տեղի է ունենում նման բան, էլեկտրոնային համակարգերը թարմացվան կարիք են ունենում, իսկ դա ժամանակ է պահանջում: Դա մեզ մոտ տևեց 1,5 ամիս: Տեխնիկական խնդիրների լուծումից հետո հաշիվներին են փոխանցվել բոլոր գումարները»:

Արձագանքելով այն հարցին, որ ՀՀ սահմանադրական դատարանի որոշման համաձայն, տեխնիկական խնդիրները չպետք է ազդեն քաղաքացիների վրա, ՊԵԿ ղեկավարը պատասխանել է. «Դե թող տեխնիկական խնդիրները լուծի Սահմանադրական դատարանը: Եթե քաղաքացին ցանկանում է օգտվել իր սահմանադրական իրավունքներից, ապա այդ դեպքում պետք է հետևել, որպեսզի օրենքի փոփոխություններից հետո անցնի որոշակի ողջամիտ ժամանակահատված, համապատասխան աշխատանքների համար»:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր