«ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2018թ. մայիսի 8-ից հոկտեմբերի 19-ն ընկած ժամանակահատվածում տնտեսական գործունեության դեմ ուղղված և կոռուպցիոն բնույթի հանցագործություններով քննվում է 30 քրեական գործ։ Նշված քրեական գործերով ՀՀ պետական բյուջեին նախնական տվյալներով պատճառվել է ընդհանուր առմամբ 20.650.170.556 ՀՀ դրամի վնաս, որից արդեն իսկ վերականգնվել է 12.816.436.091 ՀՀ դրամը», - հայտնել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետ, գնդապետ Ա․Աղաջանյանը, փոխանցում է Մեդիամաքսը:
Ըստ կայքի, ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի և օպերատիվ ստորաբաժանումների կողմից հետևողականորեն իրականացվում են օրենքով նախատեսված անհրաժեշտ բոլոր միջոցառումներն ու աշխատանքները՝ կատարված բոլոր հանցագործությունները և դրանք կատարած անձանց բացահայտելու և պետությանը, իրավաբանական անձանց և քաղաքացիներին հացանգործություններով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնելու ուղղությամբ։
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով


