jkjhkjhkj

22-11-2018 12:32 2897

naxagahakan 26

 

ՀՀ նախագահի նստավայրը Մաշտոցի, 47 հասցեից տեղափոխվում է Բաղրամյան, 26:

«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ-ում ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ:

«Առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո 24-ժամյա ռեժիմում հեղինակի կողմից նախագահի նստավայրի վերաբերյալ առաջարկներ չեն եղել: Առաջարկ եղել է ՀՀԿ-ի կողմից, որը վերաբերել է վարչապետի ինքնաթիռի և ուղղաթիռի` այլ անձնանց կողմից օգտագործման կարգի մասին: Մեր դիրքորոշումն այն է, որ այդ առաջարկը որևէ կերպ չի առնչվում նախագծի հետ: Նախագիծը վերաբերում է միայն նախագահի և վարչապետի նստավայրերին»,-ասաց ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը:

Նախագծին կողմ քվեարկեց 64 պատգամավոր, դեմ` 2, ձեռնպահ `1:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր