jkjhkjhkj

16-01-2019 15:03 2810

pek havaqagrel e

 

2018 թ․-ին պետական եկամուտների կոմիտեն հավաքել է 1 տրիլիոն 306 մլրդ 3 մլն դրամ։

Նախորդ տարվա համեմատ աճը կազմել է 14․5 տոկոս կամ 165․3 մլրդ դրամով ավելի։

Մամուլի ասուլիսի ժամանակ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտնել է, որ 2018 թ․-ի բյուջեով հարկային ներհոսքը նախատեսված է եղել 1 տրիլիոն 261 մլրդ դրամ, բայց հավաքագրվել է 1 տրիլիոն 306 մլրդ 3 մլն դրամ։

Հարկային բլոկը հավաքագրել է 1 տրիլիոն 68 մլրդ դրամ, որը 193 մլրդ դրամով կամ 22․1 տոկոսով ավելի է 2017 թ․-ի համեմատ։ Մաքսային մարմինների կողմից հավաքագրվել է 335․3 մլրդ դրամ, որը 17․5 մլրդ-ով կամ 5․5 տոկոսով ավելի է։ Վերադարձը կազմել է 97 մլրդ դրամ։

Կարդացեք նաև՝ ՊԵԿ ՆԱԽԱԳԱՀԸ ՄԵԿՆԱԲԱՆԵԼ Է ԱՎՏՈՄԱՔՍԱԶԵՐԾՄԱՆ ԳՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր