jkjhkjhkj

09-10-2023 15:12 895

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը և Տնտեսական լրագրողների ակումբը հայտարարում են մրցույթ՝ «Ընդերքի պաշարների հայտնաբերման և դրանց արդյունահանման վերաբերյալ պետության վարած քաղաքականությունը պատասխանատու հանքարդյունաբերության տեսանկյունից» ընդհանուր խորագրով։

Նյութերը կարող են լինել լրագրության ցանկացած ժանրով (ռեպորտաժ, հարցազրույց, մասնագիտական վերլուծություն, ակնարկ և այլն) և վերաբերեն մեր երկրի հանքարդյունաբերության՝

Դերին ու նշանակությանը
Խնդիրներին և մարտահրավերներին
Բնապահպանական առանձնահատկություններին
Արտաքին ներդրումների ներգրվմանը
Իրական և հնարավոր վտանգներին
Ոլորտի պոտենցիալի արդյունավետ օգտագործմանը և այլն։
Մրցույթի նպատակն է խրախուսել հայկական մեդիայում տնտեսական վերլուծական նյութերի ավելացումը, հանքարդյունաբերության ոլորտի բնապահպանական, սոցիալական, տնտեսական խնդիրների օբյեկտիվ, բազմակողմանի և գրագետ լուսաբանումը։

Մրցույթին պետք է ներկայացվեն 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում հրապարակված լրագրողական նյութերը։ Աշխատանքները կգնահատվեն մասնագիտական հանձնաժողովի կողմից։ Ընտրված աշխատանքների հեղինակները կստանան դրամական պարգևներ և հավաստագրեր։

Մրցույթի մասնակցության պայմանները և վերջնաժամկետը․

1.Դիտարկվելու են էլեկտրոնային լրատվամիջոցներով, հեռուստատությամբ, ռադիոյով թողարկված լրագրողական աշխատանքները՝ յուրաքանչյուրին բնորոշ չափանիշներով։

2.Նյութերը պետք է հրապարակված լինեն հայաստանյան ԶԼՄ-ներից որևէ մեկում՝ 2023թ․-ի հունվարի 1-ից մինչև նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում։

3. Նյութերը պետք է լինեն հայերեն լեզվով։

Աշխատանքները կհավաքագրվեն 2023 թվականի նոյեմբերի 1-15-ը։ Յուրաքանչյուր լրագրող կարող է ներկայացնել երկու նյութ։

Յուրաքանյուր մեդիաձևաչափի համար կսահմանվի մեկ մրցանակ և «Գրան Պրի»՝ անկախ նյութի ձևաչափից։

Նյութերը կարող եք ուղարկել Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։, Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Հաճախ ընթերցված նյութեր