jkjhkjhkj

09-10-2023 15:12 896

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը և Տնտեսական լրագրողների ակումբը հայտարարում են մրցույթ՝ «Ընդերքի պաշարների հայտնաբերման և դրանց արդյունահանման վերաբերյալ պետության վարած քաղաքականությունը պատասխանատու հանքարդյունաբերության տեսանկյունից» ընդհանուր խորագրով։

Նյութերը կարող են լինել լրագրության ցանկացած ժանրով (ռեպորտաժ, հարցազրույց, մասնագիտական վերլուծություն, ակնարկ և այլն) և վերաբերեն մեր երկրի հանքարդյունաբերության՝

Դերին ու նշանակությանը
Խնդիրներին և մարտահրավերներին
Բնապահպանական առանձնահատկություններին
Արտաքին ներդրումների ներգրվմանը
Իրական և հնարավոր վտանգներին
Ոլորտի պոտենցիալի արդյունավետ օգտագործմանը և այլն։
Մրցույթի նպատակն է խրախուսել հայկական մեդիայում տնտեսական վերլուծական նյութերի ավելացումը, հանքարդյունաբերության ոլորտի բնապահպանական, սոցիալական, տնտեսական խնդիրների օբյեկտիվ, բազմակողմանի և գրագետ լուսաբանումը։

Մրցույթին պետք է ներկայացվեն 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում հրապարակված լրագրողական նյութերը։ Աշխատանքները կգնահատվեն մասնագիտական հանձնաժողովի կողմից։ Ընտրված աշխատանքների հեղինակները կստանան դրամական պարգևներ և հավաստագրեր։

Մրցույթի մասնակցության պայմանները և վերջնաժամկետը․

1.Դիտարկվելու են էլեկտրոնային լրատվամիջոցներով, հեռուստատությամբ, ռադիոյով թողարկված լրագրողական աշխատանքները՝ յուրաքանչյուրին բնորոշ չափանիշներով։

2.Նյութերը պետք է հրապարակված լինեն հայաստանյան ԶԼՄ-ներից որևէ մեկում՝ 2023թ․-ի հունվարի 1-ից մինչև նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում։

3. Նյութերը պետք է լինեն հայերեն լեզվով։

Աշխատանքները կհավաքագրվեն 2023 թվականի նոյեմբերի 1-15-ը։ Յուրաքանչյուր լրագրող կարող է ներկայացնել երկու նյութ։

Յուրաքանյուր մեդիաձևաչափի համար կսահմանվի մեկ մրցանակ և «Գրան Պրի»՝ անկախ նյութի ձևաչափից։

Նյութերը կարող եք ուղարկել This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it., This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

The material is copyrighted and protected by law

Often read materials