
Ճապոնական տեխնոլոգիական հսկա SoftBank-ը մտադիր է ստեղծել իր սեփական առցանց վճարումների համակարգը և պատրաստվում է առաջ անցնել այս շուկայում գործող առաջատարներից՝ PayPal-ից, Alipay-ից և Apple Pay-ից:
Բանկն արդեն բանակցում է համաշխարհային բանկերի մասնակցությամբ նման կոնսորցիում
ստեղծելու շուրջ:
Սեփական վճարային համակարգի ստեղծման մտադրությամբ է բացատրվում 10 միլիարդ շվեյցարական ֆրանկի դիմաց շվեյցարական Temenos Group բանկերի ծրագրային ապահովման ընկերության գնման ցանկությունը և մի շարք ակտիվների՝ այդ թվում Uber-ում SoftBank-ի մասնաբաժնի գրավադրմամբ 5 մլրդ վարկի ձեռքբերման շուրջ բանակցությունները:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



