
Ռուսական «Սբերբանկի» զուտ շահույթը հաշվապահական հաշվառման ռուսական ստանդարտներում 2018 թվականի հունվարին կազմել է 65.3 մլրդ ռուբլի: Նախորդ տարվա հունվարի համեմատ ` շահույթն աճել է 12.8 տոկոսով, հայտնում է «Ведомости»-ն:
Զուտ տոկոսային եկամուտն աճել է 7.4 տոկոսով` կազմելով 102.8 մլրդ ռուբլի (գործառնական ակտիվների ծավալների աճի և հաճախորդների ներգրաված միջոցների տոկոսադրույքների նվազման հաշվին):
Միջնորդավճարներից ստացված եկամուտներն աճել են 20.3 տոկոսով և կազմել 26.4 մլրդ ռուբլի. հիմնական աճն ապահովել են բանկային քարտերով (+ 35.9 տոկոս), հաշվարկային գործառնություններով (+ 23.1 տոկոս) գործարքները և ապահովագրական պրոդուկտների (+ 31 տոկոս) համար գանձվող միջնորդավճարները:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



