
ESET-ի մասնագետները հայտնաբերել են նոր խարդախության սխեմա: The Pingu Cleans Up հավելվածն ուղորդել է օգտատերերին դեպի թանկարժեք ծառայություն՝ օգտագործելով Google Play- ի վճարման օրինական եղանակը:
Pingu Cleans Up խաղն առաջին անգամ հավելվածի խանութում ի հայտ է եկել 2018 թվականի փետրվարի 8-ին: Այն ներբեռնվել է 50 հազարից մինչև 100 հազար անգամ: Հավելվածը պլանշետում կամ սմարթֆոնում միացնելուց հետո՝ առաջարկվում է ստեղծել խաղային հերոս: Առաջին երկու փուլերում պոտենցիալ զոհն՝ ընտրելով անհրաժեշտ ատրիբուտները, պետք է հայտնվող պատուհանում սեղմի «Հաստատել» կոճակը: Վերջին փուլում Google Play- ին կցված բանկային քարտով օգտատերը տեսնում էր պատուհան, որը հիշեցնում էր նախորդի մասին: Սակայն տարբերությունն այն է, որ «Հաստատել» կոճակը փոխարինվել է «Բաժանորդագրությունով»:
Սեղմելով կոճակն՝ օգտատերը ձևակերպում է բաժանորդագորություն՝ շաբաթական 5.49 եվրոյի դիմաց: Վճարն ավտոմատ կերպով դուրս է գրվում քարտից մինչև բաժանորդագրությանը չեղարկումը:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



