
PayPal Holdings Inc-ը համաձայնել է 2,2 մլրդ դոլարով ձեռք բերել եվրոպական ֆինանսատեխնիկական iZettle AB ստարտափը:
iZettle AB-ի ծառայություններից օգտվում է 400 հազար մարդ, որոնք ներկայացնում են փոքր և միջին ձեռնարկություններ: iZettle AB-ն նաև առաջարկում է էլեկտրոնային առևտրի ծառայության մատուցում:
PayPal Holdings Inc թվային վճարումների ամերիկյան հսկայի այդ քայլը թույլ կտա ընկերությանը դարձնել խոշորագույն Square Inc վճարային բիզնեսի ուղիղ մրցակից, հայտնում է Dow Jones.-ը:
Square Inc-ը սպասարկում է PayPal-ի կողմից ավելի վաղ անտեսված մի շարք կազմակերպություններին:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



