jkjhkjhkj

25-05-2018 10:42 4127

Magnit 3

 

Marathon Group ընկերությունը «ՎՏԲ» բանկից ձեռք է բերել «Մագնիտ» մեծածախ առևտրի ցանցի 11,82 տոկոս բաժնեթղթերը: Այս մասին հայտնում է վարկային կազմակերպության մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ 12,05 միլիոն բաժնեթղթի գործարքի արժեքը չի հաղորդվում:

Սակայն հայտնի է, որ մայիսի 23-ին Մոսկովյան բորսայում սակարկությունների փակման պահին փաթեթի արժեքը կազմում էր 62,5 միլիարդ ռուբլի կամ 1,02 միլիարդ դոլար;

Գործարքից հետո «ՎՏԲ»-ի մասնաբաժինը «Մագնիտի» կանոնադրական կապիտալում կրճատվել է 17.28 տոկոսով: Մինչև գործարքն այն կազմում էր 29,1 տոկոս: Փաթեթը «ՎՏԲ»-ն գնել էր 2018 թվականի փետրվարին՝ 138 միլիոն ռուբլիով:

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր