25-05-2018 10:50
3936

Իրանա-վրացական Առևտրային պալատը դժգոհ է Վրաստանում Իրանի քաղաքացիների բանկային հաշիվները սառեցնելու Թբիլիսիի որոշմամբ, հայտնում է Financial Tribune-ը հղում անելով պալատի ղեկավարին:
Նրա խոսքով՝ հաշիվների վերականգման հարցը դրվել է Վրաստանի կառավարության առաջ, սակայն Թբիլիսին բացասական պատասխան է տվել: Առևտրային պալատը խնդրել է նաև Թբիլիսիում Իրանի դեսպանին այդ հարցը կարգավորել:
Հաղորդվում է, որ Վրաստանի այդ որոշման վրա ազդել է ԱՄՆ ճնշումն ընդդեմ Իրանի: Վրաստանի բանկերը դադարել են սպասարկել իրանցիներին:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



