jkjhkjhkj

25-05-2018 11:35 3944

Samsung 2

 

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի դատարանը Samsung կորպորացիային պարտավորեցրել է մոտ 539 միլիոն դոլար վճարել Apple կորպորացիային արտոնագրերի խախտման համար, փոխանցում է Usa Today-ը:

Samsung-ը 533,3 միլիոն դոլար է վճարելու արդյունաբերական նմուշի արտոնագրերի խախտման համար, նաև 5,3 միլիոն դոլար՝ գյուտի արտոնագրերի խախտման համար:

Apple-ն հույս ուներ ստանալու մեկ միլիարդ դոլար, քանի որ, նրա կարծիքով՝ Samsung-ն արտոնագրերի օգտագործմամբ վաստակել է առնվազն մեկ միլիարդ դոլար և պետք է վճարի սմարթֆոնների իրացումից ստացած ամբողջ գումարը, որոնցում ապօրինաբար օգտագործվել են արտոնագրված տեխնոլոգիաներն ու դիզայներական լուծումները:

Samsung-ից թեև մեղքը խոստովանել են, սակայն պնդում են շատ ավելի փոքր գումարի՝ 28 միլիոն դոլարի վճարում իրականացնել, քանի որ կորեական արտադրողը համոզված է, թե «փոխառված» բաղադրիչներն ու դիզայնի տարրերն ամբողջ սարքը չեն, այլ միայն դրա փոքր մասը:

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր