
Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել «Գազպրոմ» ընկերության խորհրդի նախագահ Ալեքսանդր Միլերի և Uniper SE-ի գործադիր տնօրեն Կլաուս Շեֆերի հանդիպումը, հայտնում է «Գազպրոմի» մամուլի ծառայությունը:
Նրանք հաստատել են 2018 թվականի առաջին եռամսյակում դեպի Գերմանիա ռուսական գազի արտահանման ռեկորդային ցուցանիշը, որը հաջորդել է 2017 և 2016 թվականների նույն ժամանակահատվածի բարձր արդյունքներին:
Նախնական տվյալով, հունվարի 1-ից մայիսի 23-ը դեպի Գերմանիա է արտահանվել 24,4 միլիարդ խորհանարդ մետր ռուստական գազ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 13,4 տոկոս ավել է:
2017 թվականի ամբողջ ընթացքում ցուցանիշը կազմում էր 53,4 միլիարդ խորհանարդ մետր, ինչը 2016-ի համեմատ 7,2 տոկոսով ավել է:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



