
Ֆինանսների և կապիտալի շուկայի հանձնաժողովը (Finanšu un kapitāla tirgus komisija, FKTK) Meridian Trade Bank-ին 455 822 եվրոյով պատժել է:
FKTK-ն բանկի հետ համաձայնագիր էր կնքել՝ վարչարարական գործը դադարեցնելու մասին, որը բացվել էր 2017 թվականի մարտի 27-ից հունիսի 22-ը:
Տուգանքը կիրառվել է, քանի որ Meridian Trade Bank-ը չի ստեղծել գործունեության ռիսկերի զսպման ներքին վերահսկողության այնպիսի համակարգ, որն արդյունավեը կհետևեր «Քրեական եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման, նաև դրա հետ կապված նորմատիվ ակտերի մասին» օրենքին:
Կնքելով վարչական պայմանագիր՝ Meridian Trade Bank-ը պարտավորվել է մշակել ներքին վերահսկողության համակարգի բարելավման նախագիծ:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



