
Bayer AG-ն հայտարարել է, որ արժեթղթերի տեղաբաշխման միջոցով ներգրավելու է 6 միլիարդ եվրո՝ Monsanto Co.-ն 66 մլրդ դոլարով գնելու համար, հայտնում է Dow Jones-ը:
Դրա շնորհիվ բաժնետերերին հնարավորություն կնձեռնվի իրենց պատկանող յուրաքանչյուր 23 արժեթղթի դիմաց ստանալ երկու նոր արժեթուղթ՝ յուրաքանչյուրը 81 եվրո արժեքով:
Ընկերությունը հայտարարել է, որ կթողարկի 75 միլիոն նոր արժեթուղթ, և ակնկալում է, որ կապիտալի ավելացումից ստացված եկամուտը կկազմի 6 միլիրադ եվրո:
«Դա նշանակալի մաս է Monsanto-ն գնելու ֆինանսավորման համար»,-ասել է Bayer-ի վարչության նախագահ Վերներ Բաումաննը:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



