09-06-2018 11:41
12164

«Սբերբանկը» հունիսի 9-ից նվազեցնում է հիփոթեքային նվազագույն տոկոսադրույքը մինչև 9,4 տոկոս` բոլոր հաճախորդների և մինչև 9,1 տոկոս բանկի քարտով աշխատավարձ ստացողների համար, հայտարարել է վարկային կազմակերպության ղեկավար Հերման Գրեֆը:
Նա նաև նշել է, որ «Սբերբանկն» մինչև ամառվա վերջ առաջին անգամ նվազեցնում է բազային տոկոսադրույքը մինչև 8,7 տոկոս: Հիփոթեքային պորտֆելի աճը 2017 թվականին ապահովել է մանրածախ վարկերի 50 տոկոսի տրամադրումը, հավելել է բանկի ղեկավարը:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



