jkjhkjhkj

19-06-2018 12:01 4045

china usa 1 1

 

Չինաստանի իշխանությունները պատասխան խիստ միջոցներ կձեռնարկեն, եթե Միացյալ Նահանգները չինական ապրանքների համար նոր մաքսեր սահմանի, ասված է ՉԺՀ-ի առևտրի նախարարության հայտարարության մեջ:

«Եթե ամերիկյան կողմը վերջնականապես թռցնի խելքը և նոր ցանկ հրապարակի, ապա չինական կողմը ստիպված կլինի ձեռնարկել քանակական ու որակական համալիր միջոցներ և վճռական պատախան տալ»,- ասված է Չինաստանի առևտրական գերատեսչության՝ հրապարակված հայտարարության մեջ:

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակված հայտարարության մեջ հայտնել է, որ հանձնարարել է պատրաստել 200 միլիարդ դոլար գումարի չինական ապրանքների ցուցակ՝ դրանց նկատմամբ 10 տոկոս լրացուցիչ մաքսերի հնարավոր սահմանման համար, եթե Չինաստանն այսուհետև էլ բարձացնի ներմուծվող ամերիկյան արտադրանքի մաքսերը:

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր