
Ռուսաստանի բանկը հիփոթեքային վարկավորման տոկոսադրույքների նվազմանը զուգահեռ՝ կանխատեսում է նաև դրանց կայունությունը 7-8 տոկոս միջակայքում:
«Հիփոթեքային տոկոսադրույքները շարունակում են նվազել. Այժմ պրոդուկտը հասանելի է նույնիսկ 9,57 տոկոսով: Դա, իհարկե, 7-8 տոկոսից բարձր է: Գնաճի, առանցքային դրույքի նվազեցման ֆոնին, մենք ակնկալում ենք, որ հիփոթեքային տոկոսադրույքը ևս կնվազի: Հիփոթեքն էլ ավելի հասանելի կդառնա, և, ինչպես կարգն է, պրոդուկտի տոկոսադրույքը կլինի 7-8 տոկոսի միջակայքում»,-ասել է ՌԴ ԿԲ ղեկավար Էլվիրա Նաբիուլլինան:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



