
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտնաբերել է ռուսական վճարային համակարգերի դեմ սահմանված պատժամիջոցները շրջանցող սխեմա, հայտնել են ՈՒԱԾ-ի մամուլի ծառայությունից:
Խոսքը Contact փոխանցումների համակարգի մասին է: Դրա կայքում մինչև վերջերս զետեղված էր դեպի Ուկրաինա դրամական փոխանցումների ծառայության մասին տեղեկություն, պարզել է «Коммерсантъ»-ը:
Contact համակարգը դասակարգվում է Qiwi խմբում, որին մինչև 2013 թվականը պատկանում էր Tyme-ին պատկանող ֆինանսական ընկերությունը:
Հենց Tyme-ն էր դեպի Ուկրաինա փոխանցումներ իրականացնում:
Անվտանգության ծառայության քննության արդյունքում Ուկրաինայի Ազգային Բանկը հետ է կանչել Tyme վճարային միջազգային համակարգի արտոնագիրը:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



