25-06-2018 10:24
3985

Ռուսաստանում ուժի մեջ է մտել արժութային վարկառուների պաշտպանության մասին օրենքը, հայտնում է Regnum գործակալությունը:
Բանկերը պարտավոր են արտասահմանյան արժույթով վարկ վերցնողներին տեղեկացնել ռիսկերի մասին, որոնք ի հայտ են գալիս փոխարժեքի փոփոխության ժամանակ:
Զգուշացումը գրվելու է վարկավորման պայմանագրի առաջին էջում՝ խոշոր տառերով: Տվյալ պահանջը չկատարելու դեպքում ֆինանսական կազմակերպությունները ենթարկվելու են խոշոր տուգանքի՝ համաձայն սպառողական վարկավորման մասին օրենքի:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



