jkjhkjhkj

19-07-2018 11:06 4988

IMG 2065

 

«Կասպերսկի Լաբորատորիա»-ի կողմից 2017 թվականին 32 երկներում անցկացված հետազոտության համաձայն՝ ռուսաստանցի օգտատերերի 17%-ը որևէ կերպ չի պաշտպանում մոբայլ սարքերը, և կեսից ավելին (58%) դրանց մեջ գաղտնաբառ չի տեղադրում. 32 երկրների հարցվածների միայն 48%-ն է պաշտպանում մոբայլ սարքերը PIN-կոդով կամ գաղտնաբառով։ Դա նշանակում է, որ մարդիկ իրենց ենթարկում են սմարթֆոններում, պալնշետներում և որոշ այլ սարքերում պահպանվող արժեքավոր տվյալները բոլորի, այդ թվում՝ չարագործների համար հասանելի դարձնելու ռիսկին։

Այսօր շատ օգտատերեր առցանց գործողությունների համար կիրառում են մոբայլ սարքեր։ Այսպես, 32 երկրներում հարցվածների 71%-ը կանոնավոր կերպով համացանց է մտնում սմարթֆոնի, իսկ 35%-ը՝ պլանշետի միջոցով։ Այդ պատճառով սարքի գողությունը կարող է իսկական ցնցում առաջացնել։

«Կասպերսկի Լաբորատորիա»-ի փորձագետների տվյալներով՝ հարցվածների մեկ երրորդից ավելին (41%) կիրառում է սմարթֆոնը առցանց-բանկինգի գործողությունների համար։ Դա նշանակում է, որ սարքի կոտրանքի կամ կորստի դեպքում չարագործները կարող են հասանելիություն ստանալ օգտատիրոջ գաղտնի ֆինանսական տեղեկատվությանը։ Բացի այդ, հարցվածների 57%-ը կանոնավոր կերպով սմարթֆոնի միջոցով մտնում է էլեկտրոնային փոստ, և 59%-ը՝ սոցիալական ցանցեր։

Ընդ որում, շարժական սարքերում կրիտիկական կարևոր տեղեկությունների առկայությունը միշտ չէ, որ մարդկանց դրդում է գիտակից և պատասխանատու դառնալ կիբեռանվտանգության հարցերում։ Հարցված օգտատերերի միայն 30%-ն է ստեղծում մոբայլ սարքերում պահպանվող տվյալների պահեստային կրկնօրինակներ, 21%-ն է կիրառում գողությունից պաշտպանության «Հակագող» գործառույթը և 11%-ն է ծածկագրում ֆայլերը (նիշք) և պանակները (folder)` դրանց չարտոնված հասանելիությունը կանխարգելելու համար։

Կիբեռանվտանգության փորձագետ, Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը մոբայլ սարքերի օգտատերերին խորհուրդ է տալիս.

· Սարքում տեղադրել գոնե քառանիշ, ավելի լավ է՝ 6-անիշ գաղտնաբառ և որքան հնարավոր է բարդ տարբերակ։

· Կիրառել մատնադրոշմով կամ դիմապատկերով արգելաբացում (ահա մատնադրոշմների մասին գրառումը, և ահա՝ դիմապատկերով արգելաբացման մասին գրառումը)։

· Սարքում միացնել «Հակագող» համակարգը։ Ժամանակակից մոբայլ օպերացիոն համակարգերում նման հնարավորություններն արդեն ներդրված են։ Apple-ի iOS-ում այն կոչվում է Find my iPhone, իսկ Google-ի Android-ում՝ Find your phone։ Այդ գործառույթները թույլ են տալիս գտնել սարքը դրա տեղորոշման տվյալների միջոցով, իսկ անհրաժեշտության դեպքում՝ արգելափակել այն և նույնիսկ ջնջել սարքի բոլոր տվյալները։

· Android-սարքերում կիրառել ընդլայնված գործառույթներով հատուկ հավելվածներ, օրինակ, Android-ի համար Kaspersky Internet Security, որը ոչ միայն թույլ է տալիս սմարթֆոններում և պլանշետներում հայտնաբերել վնասաբեր ծրագրերը, ապահովում է անձնական տվյալների անվտանգությունը՝ ավտոմատ կերպով ստուգելով բոլոր հավելվածներն ու ֆայլերը և արգելափակելով կասկածելի վեբ-կայքերն ու հաղորդագրությունների վտանգավոր հղումները, այլ զինված է «Հակագող» համակարգով, որը կարողանում է հետևյալը.

- որոշել սարքի գտնվելու տեղը;

- արգելափակել այն;

- սարքում միացնել տագնապի բարձրաձայն և անդուր ազդանշան, որն անհնար է անջատել՝ չիմանալով PIN-կոդը;

- թաքուն լուսանկարել դիմային խցիկով. այդպես կարելի է իմանալ, թե ով է գողացել հեռախոսը;

- սարքի հիշողությունից ջնջել անձնական և այլ տվյալները։

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր