jkjhkjhkj

19-07-2018 12:00 3795

Oillm.v.c

 

Ճապոնիայի նավթընկերությունները պատրաստվում են Իրանից նավթի ներմուծման ամբողջական դադարեցմանը, հայտնում է ТАСС-ը հղում անելով Nikkei գործարար թերթին:

հաղորդվում է, որ Իրանից նավթի մատակարարումները պետք է լիովին դադարեցվեն հոկտեմբերին, իսկ որպես հումքի ներմուծման այլընտրական աղբյուրներ դիտվում են Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները:

Իրանական նավթի՝ Ճապոնիայի այնպիսի մատակարարներ, ինչպիսիք են JXTG Holdings-ը և Idemitsu Kosan-ը, ԱՄՆ-ից նախազգուշացում են ստացել ներմուծման լիակատար դադարեցման անհրաժեշտության մասին մինչև2018 թվականի նոյեմբերի սկիզբը, երբ Վաշինգտոնը պլանավորում է վերսկսել Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների գործողությունը:

Իրանական նավթի գնումները շարունկվելու դեպքում ԱՄՆ-ն այդ ընկերություններին սպառնում է խոշոր տուգանքներով:

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր