jkjhkjhkj

24-07-2018 11:58 3373

New York Daily News 1

 

New York Daily News-ի սեփականատեր Tronc հրատարակչական ընկերությունը պարբերականի աշխատակիցների 50 տոկոսին կրճատելու որոշում է կայացրել։

Նախօրեին աշխատակիցները Tronc-ից նամակ են ստացել այն մասին, որ Daily News-ը «հիմնովին կվերափոխվի»։

«Մոտ 50 տոկոսով կրճատում ենք խմբագրական թիմին և պատրաստվում ենք կենտրոնանալ շտապ լուրերի վրա»,-ասվում է նամակում։

Հաղորդվում է նաև, որ աշխատանքից հեռացման ենթակա աշխատակիցները կլքեն այն անհապաղ և նրանց կվճարվի հաջորդ երեք ամիսների աշխատավարձը։ Աշխատանքից հեռացվել են New York Daily News-ի գլխավոր խմբագիրներ Ջիմ Ռիչը և Քրիսթեն Լին։

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր