24-07-2018 13:17
3877

Ռուսաստանի Պետդուման երրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է օրենք, որը 2019 թվականից բարձրացնում է Ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) շեմը՝ 18-ից դարձնելով 20 տոկոս: Այս մասին հաղորդում է РИА Новости- ն:
Փաստաթուղթը նախատեսում է նաև սոցիալական բյուջետային պետական միջոցների ապահովագրական վճարների փոխարժեքի շարունակական պահպանումը՝ 30 տոկոս մակարդակում: Պահպանվում են նաև ԱԱՀ-ի համար կիրառելի բոլոր արտոնյալ դրույքները:
Հուլիսի 18-ին նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունել էր խորհրդարանի ստորին պալատը:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



