jkjhkjhkj

25-07-2018 10:28 3816

MSB

 

ՌԴ Պետդուման երրորդ և վերջին ընթերցմամբ ընդունել է բանկերում փոքր բիզնեսի ավանդների ապահովագրության մասին օրենքի նախագիծը: Նոր փաստաթղթի համաձայն`փոքր բիզնեսի համար ապահովագրական հատուցման առավելագույն չափը մոտ կլինի այն գումարին, որը կիրառվում է ֆիզիկական անձանց ավանդների հետ կապված դեպքերի ժամանակ (1.4 մլն ռուբլի):

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն` օրինագիծն ուժի մեջ է մտնում հաջորդ տարվա հունվարի 1-ից: Ըստ այդմ, ապահովագրության համար ենթակա են փոքր և միկրոձեռնարկությունների ավանդներն՝ ինչպես ռուբլով, այնպես էլ արտասահմանյան արժույթով, եթե դրանք գտնվում են Ռուսաստանի տարածքում գրանցված բանկերում:

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր