
ՌԴ-ի արտարժութային ավանդների ծավալն անցյալ տարի նվազել է 6,4 մլրդ դոլարով: Միևնույն ժամանակ, ռուբլու ավանդներն աճել են 1 տրիլիոն ռուբլով, նշել են Ռուսաստանի Բանկից:
Վիճակագրության համաձայն՝ հունիսի 1-ի դրությամբ ռուսական բանկերում բնակչության ավանդների ծավալը կազմել է 26,7 տրիլիոն ռուբլի, որից 21,2 տրիլիոնը ռուբլու ավանդներ են, 5,5 տրիլիոնը՝ դոլարային:
Այսպես, արտարժութային ավանդների տեսակարար կշիռը նվազել է 28.4 տոկոսից մինչև 20.6 տոկոս:
2014 թվականից արտարժութային ավանդների միջին տարեկան աճը կազմել է 2,8 տոկոս:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



